Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ալիեւը հարցը կլուծի այնպես, ինչպես Թուրքիան լուծեց արեւմտահայության հարցը»․ քաղաքագետ

Փետրվար 24,2023 18:55

«Ռուբեն Վարդանյանը որոշել էր պայքարել մինչեւ վերջ՝ մինչեւ Արցախի անկախություն, եւ նրան հեռացրին Ադրբեջանի պահանջով։ Դա անողները, նշանակում է, գնալու են զիջումների։ Կարգավիճակն Ադրբեջանը թույլ չի տա, հետեւաբար՝ հայերին վերաբերվելու են որպես փոքրամասնություն։ Մի բռնապետի պարագայում, որն ատում է հայերին։

Նա հնարավորությունը բաց չի թողնի հարցը լուծել այնպես, ինչպես Թուրքիան լուծեց արեւմտահայության հարցը»,-«Արցախի հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովի ժամանակ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։

Նրա խոսքով՝ եթե Ադրբեջանին հաջողվի վերահսկողություն հաստատել Արցախում, ապա կփոխվի Արցախի ժողովրդագրական պատկերը․ «Հայերի մի մասը կտեղահանվի, մի մասը հնարավոր է ցեղասպանվի։ Մի մասը կարող է մնալ, որին լավագույն դեպքում իրավունք կտրվի հայերեն խոսելու։ Անվտանգության երաշխիքները, որոնք խոստանում է արեւմուտքը, սա են նշանակում։ Զարմանում եմ, որ այստեղ դեռ հարցեր են մնում»։

Անդրադառնալով ռուս-ուկրաինական ռազմական գործողություններին՝ Արթուր Խաչիկյանը նշեց, որ ապագայում մեծ էսկալացիա է սպասվում, որը կանդրադառնա նաեւ մեր վրա եւ կնպաստի ՌԴ-ի՝ տարածաշրջանից դուրսմղմանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728