Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդանյանին զբաղեցրած պաշտոնից ազատելը դատապարտելի և չկշռադատված քայլ է․ հայտարարություն

Փետրվար 24,2023 18:25

Արցախում տեղի ունեցող քաղաքական գործընթացների վերաբերյալ

«Միասին» այլընտրանքային հասարարական-քաղաքական շարժումն իր խորն անհանգստությունն է հայտնում Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնած վերջին գործողությունների առիթով։ Ադրբեջանի իշխանությունների պահանջով Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանին զբաղեցրած պաշտոնից ազատելը դատապարտելի և չկշռադատված քայլ է, որը ադրբեջանական կողմից իրականացվող ցեղասպան և հարձակողական քաղաքականության ճնշմամբ հետագա կործանարար զիջումների գնալու և Արցախի Հանրապետության ինքնիշխանությունից հրաժարվելու վտանգավոր նախադեպ է ստեղծում:

Իր պաշտոնավարման 112 ծանրագույն օրերի ընթացքում Ռուբեն Վարդանյանին ԱՀ կառավարության անդամների հետ հաջողվել էր ուղենշել Արցախի հիմնահարցի միջազգայնացման, շրջափակված տնտեսության զարգացման ինքնաբավ, արդյունավետ ուղիներ՝ հույս և հավատ արթնացնելով արցախահայության մեջ իրենց ուժերի հանդեպ:

Արցախի ցեղասպանական շրջափակման և Արցախի ժողովրդի գերության այս դժվարին ու պատասխանատու ժամանակահատվածում, երբ Հայաստանի իշխանությունները ոչ միայն գործուն քայլեր չեն իրականացնում Արցախին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու հարցում, այլև սպասարկում են թշնամական երկրների օրակարգը, անընդունելի և կործանարար ենք համարում Արցախի ներքաղաքական կյանքում նման նահանջը, որը Ադրբեջանի միջազգային հանցագործ վարչակազմի ուղղակի բռնաճնշման արդյունք է:

Կոչ ենք անում Արցախի Հանրապետության իշխանության բոլոր ներկայացուցիչներին, հանրային պաշտոնյաներին և ծառայողներին, իրենց ողջ ուժերը, կարողություններն ու ջանքերը ազգի նվիրյալների հետ միասին կենտրոնացնել արցախահայության դիմադրողականության և Արցախի՝ որպես անկախ Ադրբեջանից սուբյեկտի հարատևման համար։

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728