Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ պետք է խաղաղություն ոչ թե ՀՀ-ի հաշվին, այլ ՀՀ-ի համար»․ Վահե Հովհաննիսյան

Փետրվար 24,2023 17:55

«Անհանգստացնող միտում կա․ խնդիրը Ռուբեն Վարդանյանը չէ, խնդիրն Արայիկ Հարությունյանը չէ, այլ այն մթնոլորտը, որը կա պաշտոնական Ստեփանակերտում եւ Երեւանում։ Գործընթացը ստվերային է։ Կամ Ադրբեջանից ենք հաճախ մի բան իմանում, կամ միջազգային գործիչներից։ Ես այս գործընթացի մաս եմ համարում այդ պաշտոնանկությունը»,- «Արցախի հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովի ժամանակ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Այլընտրանքային նախագծեր խումբ» հասարակական կառույցի ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ Արցախի հարցում պաշտոնական Երեւանի դիրքորոշումն այն է, որ զիջենք մեր մի մասը, որ մյուս մասն ավելի կուշտ ապրի․ «Կամ համաձայն ենք բոլոր զիջումներին՝ կայունություն ստանալու համար։ Չի լինելու նման բան։ Մյուս դիրքորոշումն ընդգծված հակառուսականությունն է, որը չի արտահայտվում վիրավորանքներով, բայց համառորեն վեր է հանվում արեւմտյան հարթակներում։ Այս երկուսի արդյունքում մենք համաձայնում ենք զիջումներին՝ տեսական խաղաղության համար։ Իրականում մեզ պետք է խաղաղություն ոչ թե ՀՀ-ի հաշվին, այլ ՀՀ-ի համար։ Ցավոք, այս գաղափարի կրողները ՀՀ-ում դեռ չեն բյուրեղացել»։

Վահե Հովհաննիսյանի բնորոշմամբ՝ այսօրվա իրականությունն ամրագրված է նոյեմբերի 9-ի փաստաթղթով, սակայն ՀՀ իշխանության ջանքերով այդ փաստաթղթի ապագան քննարկվում է  ոչ թե Ռուսաստանի հետ, որը հեղինակներից է այդ փաստաթղթի, այլ ուրիշ հարթակներում․ «Մեր ճակատագիրը որոշում է մեկ հոգի՝ ստվերային վիճակում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728