«Շատ էական է, թե ՀՀ-ն ինչ է ուզում ստանալ այդ որոշումից։ Եթե ՀՀ-ի ցանկությունն է, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում, իսկ ճանապարհը թող մնա ուղղակի ճանապարհ, ապա դա մեկ ուղղություն է։ Այլ ուղղություն է, եթե գտնում ենք, որ Արցախը պետք է անկախանա։ Սա քայլերից է, որը բանակցային գործընթացը կփոխի ճիշտ ուղղությամբ»,-«Արցախի հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովի ժամանակ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փաստաբան, միջազգային իրավունքի փորձագետ Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի վերաբերյալ արդարադատության միջազգային դատարանի որոշմանը։
Նրա խոսքով՝ քանի դեռ նախորդ պայմանավորվածությունները չեն կատարվել, այլ բան ՀՀ իշխանությունը չպետք է շարունակի բանակցել․ «Քանի դեռ ռազմագերիները չեն վերադարձվել, չի կարելի այլ բան բանակցել։ Քանի դեռ Արցախի ճանապարհը չի բացվել, ինչպես դատարանն է որոշել, ապա այլ բան չպետք է բանակցել»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ