«Այսօր Ադրբեջանը չի բանակցում խաղաղության համար։ Բանակցում է պատերազմի արդյունքում իր ձեռքբերած ավարն օրինականացնելու եւ դրան միջազգային ճանաչում տալու համար։ Պատերազմի հանդեպ վախը, որը սերմանել են մեր մեջ, Ադրբեջանի ձեռքին դարձել է այնպիսի զենք, որով մեզ սպառնում է եւ պարտադրում իր կամքը։ Վերջին վկայությունը Ռուբեն Վարդանյանի հեռացումն է»,-Արցախի հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը՝ անդրադառնալով Արցախի պետնախարարի պաշտոնից Ռուբեն Վարդանյանի ազատմանը։
Վարդան Օսկանյանը շարունակեց․ «Չգիտեմ, զարմանում եմ․․․դրանով մենք ջրեցինք այն հաջողությունը, որը վերջին օրերին ունեցանք։ Ենթադրվում էր, որ Ռուբեն Վարդանյանի գնալով՝ Ադրբեջանը միջանցքը պետք է պահի, բայց այդ նույն օրը եղավ միջազգային դատարանի որոշում, որն Ադրբեջանին պարտադրում է բացել Լաչինի միջանցքը։ Հիմա եթե միջանցքը բացվի, դա դատարանի՞ որոշումը կլինի, թե Ռուբեն Վարդանյանի հեռացման արդյունք»։
Վարդան Օսկանյանը կրկնեց համոզմունքը, որ Ռուբեն Վարդանյանին ազատելով՝ ջուրն ենք գցել միջազգային դատարանի որոշումը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ