Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն պնդում է, որ Հայաստանում սխալ են մեկնաբանում ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը

Փետրվար 24,2023 15:36

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2023թ. փետրվարի 23-ի մեկնաբանությունը ՄԱԿ-ի միջազգային դատարանը որոշման մասին հակադարձ համեմատական է դատարանի որոշմանը և «հայկական կողմի հերթական փորձն է երազանքը ներկայացնել որպես իրականություն»: Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ այդ հաղորդագրության՝ Փաշինյանի այն հայտարարությունը, որ դատարանն արձանագրել է Ադրբեջանի պատասխանատվությունը Լաչինի միջանցքի փակման համար, «որևէ կերպ չեն համընկնում ժամանակավոր միջոցներ ձեռնարկելու հայցի վերաբերյալ դատարանի որոշման տեքստի հետ», քանի որ «դրանում չի ասվում, որ ճանապարհը փակ է»:

«Մեկնաբանելով Լաչինի ճանապարհի մասով Ադրբեջանի պարտավորությունների հարցը՝ Հայաստանի վարչապետը կարծես թե մինչ այժմ սխալ է հասկանում 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության դրույթն այն մասին, որ Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի ճանապարհով երկու ուղղություններով քաղաքացիական անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների փոխադրման անվտանգությունը»,- ասվում է հայտարարության մեջ:

Դրանում նշվում է, որ Լաչինի միջանցքով տեղաշարժի անվտանգությունը չպետք է ընկալվի որպես հնարավորություն ճանապարհի օգտագործումը չարաշահելու համար, քանի որ «ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է, որ թույլ չի տա դա»:

Ադրբեջանում կարծում են, որ դատարանի որոշումը նույնական չէ Հայաստանի դիմումի հետ, այլ այն մասին է, որ Ադրբեջանը պետք է ոչ թե «ապահովի անխոչընդոտ տեղաշարժ», այլ «օգտագործի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները»:

«Ընդ որում, դատարանը չի ընդունել Հայաստանի հայցն այն մասին, որ ճանապարհով տեղաշարժը պետք է լինի «ազատ» և անդրադարձել է «բոլոր» անձանց, բեռներին և տրանսպորտային միջոցներին: Դրանով իսկ դատարանը լրացուցիչ կերպով պաշտպանել է Ադրբեջանի դիրքորոշումը և մերժել Հայաստանի պահանջն այն մասին, որ Լաչինի ճանապարհով պետք է տեղաշարժն իրականացվի «ազատ», այսինքն` առանց որևէ վերահսկողության, ինչպես որ պնդում է Հայաստանը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, «իր որոշման մեջ դատարանը հաշվի է առել, որ Ադրբեջանը ձեռնարկել և ձեռնարկում է իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները Լաչինի ճանապարհով տեղաշարժի անվտանգությունն ապահովելու համար՝ իր լիազորությունների շրջանակում, ինչպես նաև երկրի ջանքերը 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության դրույթները կատարելու մասով»:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ադրբեջանական կողմն առաջարկել է հսկիչ անցակետ տեղադրել հայ-ադրբեջանական սահմանի այն հատվածում, որտեղից սկսվում է Լաչինի ճանապարհը, ինչը «դրական է ընդունվել միջազգային գործընկերների կողմից»:

«Այնուամենայնիվ, Հայաստանի՝ առանց բացատրությունների այդ առաջարկից հրաժարվելը վկայում է այն մասին, որ Հայաստանը շահագրգռված չէ Լաչինի ճանապարհի թափանցիկությամբ և մտադրությունի ունի շարունակել չարաշահել այդ ճանապարհի օգտագործումը»,- ասվում է հայտարարության մեջ:

 

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728