Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ պետք է տեղափոխեր թարմ խաղող. կանխվել է անօրինական ճանապարհով ավելի քան 300 000 տուփ ծխախոտի արտահանումը

Փետրվար 24,2023 15:00

Օրերս ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժին է ժամանել տրանսպորտային միջոց, որը, տարանցման հայտարարագրով ձևակերպված, ՌԴ պետք է տեղափոխեր թարմ խաղող: Ստացված տեղեկությունների իրականացնման նպատակով տեսազննման է ենթարկվել վերոնշյալ բեռնատարը: Տեսազննման արդյունքում պարզվել է, որ մաքսային մարմինների կողմից դրված ապահովման միջոցը վնասված չի եղել: Հետագա հսկողությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցն ուղարկվել է ռենտգեն զննման: Ռենտգեն հսկողությունից խախտման հատկանիշներ չհայտնաբերվելուց հետո, տրանսպորտային միջոցն ուղարկվել է խորը զննման անգար:

Արդյունքում պարզվել է, որ արկղերի գերակշիռ մասը, որոնցով տեղափոխվել են ապրանքները, հատուկ հարմարեցված են` ունեն երկհատակ, ինչը ապրանքների հայտնաբերումը դժվարացնող այլ եղանակներով կամ ապրանքներին այլ տեսք տալու միջոց է: Զննման արդյունքում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված, մաքսային հսկողության ենթակա ապրանքներ` տարբեր տեսակի ծխախոտ` ընդհանուր քանակը 303 հազար 460 տուփ:

Իրավախախտման օբյեկտ համարվող ապրանքների տեսազննումից պարզվել է, որ մի մասի վրա առկա են ակցիզային դրոշմանիշներին նմանվող այլ պիտակներ, որոնք չեն համապատասխանում ՊԵԿ-ի կողմից տրամադրող ակցիզային դրոշմանիշներին, իսկ մնացած մասի վրա ընդհանրապես ակցիզային դրոշմանիշներ առկա չեն:

Արարքն իր մեջ պարունակում է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 313 հոդվածի հատկանիշներ: «Մաքսային կարգավորման մասին» տվյալ հոդվածը սահմանում է՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների տեղափոխումը` մաքսային հսկողությունից թաքցնելով` գաղտնարանների օգտագործմամբ, ապրանքների հայտնաբերումը դժվարացնող այլ եղանակներով կամ ապրանքներին այլ տեսք տալու միջոցով:

Դեպքի առնչությամբ նյութերն ուղարկվել են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ   հետախուզության վարչություն` հետագա ընթացքն ապահովելու նպատակով:

Մանրամասն՝ տեսանյութում

 ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728