Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Քայլեր ձեռնարկել՝ խախտումներով օտարված հողերը պետությանն ու համայնքներին վերադարձնելու ուղղությամբ». ամփոփվել են Երևանի մի շարք վարչական շրջանների դատախազությունների 2022 թ. գործունեության արդյունքները

Փետրվար 24,2023 14:46

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ, փետրվարի 22-ին և 23-ին ամփոփվել են Երևանի մի շարք վարչական շրջանների դատախազությունների 2022 թվականի գործունեության արդյունքները: Գլխավոր դատախազին են ներկայացվել վարչական շրջաններում արձանագրված հանցավորության դեպքերը, դրանց բացահայտման ցուցանիշները և կանխարգելման ուղղությամբ ձեռնարկված աշխատանքները:

Մասնավորապես՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազ Վիգեն Միլիտոնյանի խոսքով՝ 2022 թվականին գրանցվել է հանցագործության 2688 դեպք (2021 թվականին՝ 1846): Հաշվետու ժամանակահատվածում վարչական շրջաններում արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների աճ. աճել են սպանության փորձի դեպքերը (2022 թվականին՝ 4, 2021 թվականին՝ 1), դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը (2022 թվականին՝ 12, 2021 թվականին՝ 6) և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված դեպքերը (2022 թվականին՝ 7, 2021 թվականին՝ 1): 2022 թվականի ընթացքում նվազում է արձանագրվել սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թվաքանակում (2022 թվականին՝ 1128, 2021 թվականին՝ 1278): Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների թվում ևս աճ է արձանագրվել (2022 թվականին՝ 103, 2021 թվականին՝ 68):

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Սիսակ Խաչատրյանի խոսքով՝ 2022 թվականի ընթացքում գրանցվել է հանցագործության 2696 դեպք (2021 թվականին՝ 1950): Հաշվետու ժամանակահատվածում վարչական շրջանում արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների աճ (2022 թվականին՝ 411, 2021 թվականին՝ 176): Աճել է նաև սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը (2022 թվականին՝ 1358, 2021 թվականին՝ 1335): Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը ևս 2022 թվականին 2021 թվականի համեմատ աճել են (2022 թվականին՝ 153, 2021 թվականին՝ 61):
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Պետրոս Մարտիրոսյանի խոսքով՝ 2022 թվականի ընթացքում արձանագրվել է հանցագործության 4260 դեպք (2021 թվականին՝ 3134): Հաշվետու ժամանակահատվածում վարչական շրջաններում գրանցվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների 373 դեպք (2021 թվականին՝ 187): 2022 թվականին նվազում է արձանագրվել սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թվում (2022 թվականին՝ 1232, 2021 թվականին՝ 1318): Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում 2022 թվականի ընթացքում աճ է գրանցվել նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների թվում (2022 թվականին՝ 141, 2021 թվականին՝ 71):

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Արամ Արամյանի խոսքով՝ 2022 թվականի ընթացքում արձանագրվել է հանցագործության 4883 դեպք (2021 թվականին՝ 3834): Հաշվետու ժամանակահատվածում վարչական շրջաններում արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների 481 դեպք (2021 թվականին՝ 331): 2022 թվականի ընթացքում արձանագրված սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը նախորդ տարվա համեմատ նվազել են 30-ով (2022 թվականին` 2085, 2021 թվականին՝ 2115): Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների 167 դեպք (2021 թվականին՝ 94):
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ Գուրգեն Մադոյանի խոսքով՝ 2022 թվականի ընթացքում արձանագրվել է հանցագործության 2087 դեպք (2021 թվականին՝ 1879): Հաշվետու ժամանակահատվածում վարչական շրջաններում արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների 290 դեպք (2021 թվականին՝ 272): 2022 թվականին արձանագրվել է սեփականության դեմ ուղղված հանցագործության 674 դեպք (2021 թվականին՝ 959): Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների 252 դեպք (2021 թվականին՝ 233):

Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վարչական շրջանների դատախազներին հանձնարարել է ուսումնասիրել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող, սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի օտարման կամ վարձակալության հանձնելու դեպքերը և քայլեր ձեռնարկել՝ խախտումներով օտարված հողերը պետությանն ու համայնքներին վերադարձնելու ուղղությամբ:

Գլխավոր դատախազը նաև հանձնարարել է ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթների քննությունը, ակտիվացնել նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության և քրեական ենթամշակույթի դեմ պայքարը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728