«Կա՞ ծրագիր, որով պետությունը նախատեսում է աջակցել գործատուներին՝ այս լուրջ, աննախադեպ ծավալի ու նաեւ դրական փոփոխություններն իրականացնելու գործում, նախագծում չկա նման ծրագիր»,- այսօր ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած՝ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների եւ լրացումների փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, հիմնական զեկուցող Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը:
Փոխնախարարն ասաց, որ կառավարությունում չեն կարծում, թե նախագծում նման հատուկ ծրագիր պետք է ամրագրվի, իսկ ընդհանուր օժանդակության սխեմաներ լինելու են, երկու ծրագիր կա, դրանք իրականացվելու են ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում են դրանք իրականացվելու:
Ընդդիմադիր պատգամավորը նաեւ մեկ տասնյակից ավելի առաջարկներ է ներկայացրել, որոնք ընդունվել են, նախագծի ներկայացված տարբերակում դրանցից որոշները կրկին նախկին տեսքով են: Փոխնախարարն ասաց, որ այս նախագիծը ոչ միայն նախարարության, այլ կառավարության ամբողջական տեսակետն է ներկայացնում, բայց չբացառեց, որ որոշ բացթողումներ լինեն զուտ տեխնիկական վրիպակի արդյունք, ինչը կքննարկեն:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ավելի ուշ, փոխնախարարը տեղեկացրեց նաեւ, որ հաջորդ փուլում կատարվելու են Աշխատանքային օրենսգրքի կառուցվածքային եւ բովանդակային փոփոխություններ, որոնք ավելի խորն են լինելու:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ