Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում եմ նկատել, որ թույնի իր բաժինն ունի նաև Ռուսաստանի Դաշնությունը»․ Զատուլինը Ռուբեն Վարդանյանի հեռացումը գնահատել է որպես ճնշման արդյունք

Փետրվար 24,2023 13:54

Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման հարցերով կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը մեկնաբանել է Արցախի պետնախարարի պաշտոնից Ռուբեն Վարդանյանի հեռացումը:

«Ես դա, իհարկե գնահատում եմ որպես ճնշման միջոց ՝ գործադրված առաջին հերթին Ադրբեջանի կողմից Ռուբեն Վարդանյանի և Լեռնային Ղարաբաղի վրա, բայց նաև հայկական կողմից վրա, որը չպայքարեց Վարդանյանի համար: Շատ եմ ցավում, քանի որ Վարդանյանի հայտնվելը կարևոր է ոչ միայն ինքնին որպես փաստ, այլև որպես Լեռնային Ղարաբաղի տառապող բնակչության համար հույսի արթնացում, որ նրանք լքված չեն մնա»,- ասել է Զատուլինը «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի հետ զրույցում:

Նա նշել է, որ Վարդանյանը, ըստ երևույթին, սխալ է գնահատել իր վրա ճնշումների աստիճանը, իսկ ռուսական կողմը «ձեռքերը լվացել է» նրա ճակատագիրը որոշելու հարցում:

«Ուզում եմ նկատել, որ թույնի իր բաժինն ունի նաև Ռուսաստանի Դաշնությունը, որին մշտապես դիմում էին պահանջներով, որպեսզի մենք հեռացնենք Ռուբեն Վարդանյանին, որպեսզի ստիպենք նրան հեռանա այնտեղից: Այն բանից հետո, երբ Վարդանյանը հրաժարվեց Ռուսաստանի քաղաքացիությունից՝ Հայաստանի քաղաքացի դառնալու համար, մեր պաշտոնական պատասխանն այն է, որ մենք Վարդանյանի, նրա կարիերային խողովակների հետ որևէ առնչություն չունենք: Ես կարծում են, որ մենք նույնպես այս դեպքում տալիս էինք պաշտոնական պատասխաններ և չէինք ցանկանում վեճի բռնվել ադրբեջանական կողմից հետ, լվացել էինք մեր ձեռքերը ինչպես Պիղատոս Պոնտացին»,- ասել է Զատուլինը՝ հավելելով, որ Կովկասում ձեռքերը լվանալու դիրքորոշումը հեռանկարում, ցավոք, օգուտներ չի բերում:

Նրա խոսքով, ադրբեջանական և թուրքական կողմերը չհանձնվեցին և անգամ Լաչինի միջանցքի բացումը շարունակեցին կապել Վարդանյանի հեռանալու հետ:

«Այդ պահանջը փաստացի կրում էր որոշակի կիսաեզրափակիչ բնույթ: Ես կարծում եմ, որ հիմա մենք այս ամբողջ կատարվածից հետո կպարզենք՝ այդպես էր արդյոք իրականում, կբացվի արդյոք Լաչինի միջանցքը, կբացեն Լաչինի միջանցքի ապաշրջափակումը ադրբեջանցի այսպես կոչված բնապահպանները, որոնք, իհարկե, ոչ մի բնապահպան էլ չեն, այլ ղեկավարվում են Բաքվից»,- ասել է Զատուլինը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728