Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ ձյան տեղումների պատճառով Հանրապետության բարձրադիր գոտիների ավտոճանապարհները տեղ-տեղ դժվարանցանելի է։ Առկա է նաև մառախուղ և ցածր հորիզոնական տեսանելիություն։
Առանձին տեղամասերում կատարվում է ձյան մաքրման աշխատանքներ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ին կնվազի 8-10 աստիճանով, իսկ 25-28-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա:
Երթևեկությունն անխոչնդոտ իրականացնելու և արտակարգ պատահարներից խուսափելու համար` ՆԳ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով և պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։
Կարդացեք նաև
ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն