Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում ընթացող շախմատի WR Masters միջազգային մրցաշարի յոթերորդ տուրում ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Լեւոն Արոնյանը պարտվել է ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիին, սակայն հնդիկ գրոսմայստեր Դոմմառաջու Գուկեշի հետ միասին 4,5-ական միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Այսօր Արոնյանը սեւերով խաղում է Անդրեյ Եսիպենկոյի, իսկ եզրափակիչ տուրում սպիտակներով՝ Գուկեշի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ