«Միջազգային հանրությունն ունի Արցախի հանրապետության ճանաչման իրավական, պատմական եւ քաղաքական բավարար հիմքեր»,-«Արցախի հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովի ժամանակ այսօր հայտարարեց Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը։
Նա նշեց․ «Միջազգային դատարանի որոշմամբ օրերս արձանագրվել է հայերի հանդեպ Ադրբեջանի ատելության եւ խտրականության հրահրման քաղաքականությունը։ Դատարանի եզրակացությունները թույլ են տալիս Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը բնորոշել որպես միտումնավոր խտրական գործողություն։ Միջազգային հանրության կողմից Արցախի անկախության ճանաչումը միջոց է՝ կանգնեցնելու Արցախի ժողովրդի իրավունքների զանգվածային խախտումները»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ