Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հաագայի դատարանի պահանջի կատարումից Բաքվի հրաժարումը կնշանակի դուռ բացել պատժամիջոցների համար. «Հայաստանի Հանրապետություն»

Փետրվար 24,2023 11:47

Միջազգային դատարանի ընդունած որոշումները կարեւոր եւ հերթական հաղթանակն են համաշխարհային իրավունքի հարթակներում, իսկ  հարցի պատասխանը, թե ի՞նչ է լինելու հետո՝ առկա է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ: Վերոնշյալ փաստաթղթի 94-րդ հոդվածում ասվում է, որ «կազմակերպության յուրաքանչյուր անդամ պարտավորվում է  կատարել դատարանի որոշումն այն գործով, որի կողմ է հանդիսանում»: Այսինքն, լինելով ՄԱԿ անդամ պետություն եւ գործի կողմ, Ադրբեջանը պարտավոր է կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը: Այստեղ խնդիրն այն է, որ դատարանը միջոցներ չունի վերահսկելու իր պահանջների կատարման ընթացքն այն դեպքում, երբ Ադրբեջանը հրապարակավ չհրաժարվի կատարել դրանք, բայց  փորձի ձգձգել կատարման գործընթացը կամ լիարժեք չապահովի բոլոր պահանջները:

Ըստ ՄԱԿ-ի կանոնադրության՝ եթե Ադրբեջանը բացահայտ հայտարարի, որ չի կատարելու Հաագայի որոշումը, ապա գործը կվերահասցեագրվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Այստեղ հարցի քննարկումն անխուսափելի է, քանի որ վետոյի իրավունք ունեցող 5 մշտական անդամներից՝ ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից եւ Չինաստանից որեւէ մեկը, թերեւս, վետո չի դնի հարցի քննարկման վրա:

Հավանականությունը շատ փոքր է, որ Ադրբեջանը բացահայտ կընդդիմանա Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը՝ էլ ավելի մեծացնելով միջազգային ճնշումների ծավալը, որի ներքո է այսօր այդ երկիրը: Բաքվի կողմից պաշտոնապես պահանջի կատարումից հրաժարումը կնշանակի իր համար դուռ բացել կոնկրետ պատժամիջոցների համար: Քաջածանոթ լինելով պաշտոնական Բաքվի գործելաոճին, այսօր կարելի է կանխատեսել, որ վերջինս ձեռնպահ կմնա արձագանքից, սակայն հնարավորինս կձգձգի պահանջի կատարումը, որն, այնուամենայնիվ, անվերջ գործընթաց չի կարող լինել:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728