Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Որքան էլ մեր ադրբեջանցի կոլեգան փորձի մոլորեցնել բոլորիդ՝ ասելով, թե Արցախի բլոկադա չկա, այնուամենայնիվ, Մարդու իրավունքների միջազգային դատարանը Ադրբեջանին պարտադրեց ապահովել Լաչինի Միջանցքով ազատ տեղաշարժը. Լիլիթ Գալստյան

Փետրվար 24,2023 10:18

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը

ԵԱՀԿ ՁՄԵՌԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԽՈՍՔՍ
ԱՐՑԱԽԻ ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ

Հարգելի գործընկերներ,
Խորապես ցավալով և հարգելով բոլոր հակամարտությունների զոհերին, ես, այնուամենայնիվ, պետք է խոսեմ սեփական ժողովրդի ցավի և ողբերգության մասին, մարդասիրական և քաղաքական այն ծանր մարտահրավերների մասին, որոնց այսօր բախվում են Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը։

Ճիշտ այս պահին, երբ մենք քննարկում ենք հակամարտության ժամանակ մարդու իրավունքների ոտնահարումները, Ադրբեջանը շարունակում է խախտել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները։

Որքան էլ մեր ադրբեջանցի կոլեգան փորձի մոլորեցնել բոլորիդ՝ ասելով, թե Արցախի բլոկադա չկա, այնուամենայնիվ, երեկ Մարդու իրավունքների միջազգային դատարանը պարտադրեց Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։

Կյանքի միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որը կապում է Ղարաբաղն Հայաստանին և արտաքին աշխարհին, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ապօրինաբար փակվել է իրենց «էկոակտիվիստ» հայտարարած մարդկանց կողմից։ Ըստ էության նրանք Ադրբեջանի իշխանությունների գործակալներն են, իսկ այս վարքագծով Ադրբեջանն իրականացնում է էթնիկ զտումների իր քաղաքականությունը։ Այսպիսով` Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովուրդն հայտնվել է պատանդի կարգավիճակում և շուրջ 120 հազար խաղաղ բնակիչների կյանքը սպառնալիքի տակ է։

Բնիկ հայկական շրջաններից՝ Շուշիից և Հադրութի տեղահանված տասնյակ հազարավոր հայերի վերադարձը սեփական բնակավայրեր շարունակում է մնալ հարցականի տակ։

Ըստ պաշտոնական տվյալների 30 հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք դեռևս անօրինական պահվում են Ադրբեջանում։

Վտանգված են ավելի քան 1500 հայկական պատմամշակութային անշարժ հուշարձաններ։ Ադրբեջանը խոչընդոտում է միջազգային կազմակերպություններին, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտորդական առաքելության այցը տարածաշրջան, միաժամանակ Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներում «հայկական հետքերը» վերացնելու պետական քաղաքականության միջոցով Ադրբեջանը ոչնչացնում կամ յուրացնում է հայկական պատմական, մշակութային և կրոնական ժառանգությունը։

Հարգելի գործընկերներ, պարզ է, որ ուժի և ագրեսիայի ճանապարհով պարտադրված խաղաղությունը չի կարող պաշտպանել մարդու իրավունքները, ապահովել կայունություն և խաղաղություն։

Ադրբեջանի կողմից վարվող ցեղասպան քաղաքականությունը գալիս է ապացուցելու, որ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի.

Կոչ եմ անում իմ գործընկերներին՝ հավատարիմ մնալ Հելսինկյան սկզբունքներին, հանուն արդարության և իրական ժողովրդավարության տեր կանգնել մեր ընդհանուր հայտարարված եվրոպական արժեքների։

Հիմա և այստեղ է գործելու ժամանակը։ Եկել է քաղաքական կամք դրսևորելու, երկակի ստանդարտների քաղաքականությունը մերժելու ժամանակը․ ԵԱՀԿ անդամ բոլոր երկրները հավասար արդյունքների պետք է արժանանան։

Ես, իսկապես, հավատում եմ, որ սա է ԵԱՀԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների նկատմամբ վստահությունը վերականգնելու ճանապարհը։

23.02.2023,
Վիեննա

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728