«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Գավառի, Մարտունիի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։
Սպիտակի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։
Տաթև-Աղվանի ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Արագածի, Սևանի, Գավառի, Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։
Կարդացեք նաև
Տիգրանաշենի ոլորաններում, Սիսիանի և Սևանի տարածաշրջաններում բուք է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ