Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ֆիզիկական եւ իրավաբանական անձինք ամենաշատն են դիմել ՍԴ, իսկ ամենաքիչը՝ պատգամավորները

Փետրվար 24,2023 14:00

Սահմանադրական դատարանի փետրվարի 14-ի աշխատակարգային որոշմամբ հաստատվել է եւ պաշտոնական կայքում երեկվանից տեղադրվել է «ՍԴ 2022 թ. ընդունված որոշումների կատարման վիճակի վերաբերյալ» 80 էլեկտրոնային էջանոց հաղորդումը:

2022 թվականին Սահմանադրական դատարան է մուտքագրվել 168 դիմում:

Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումների փաստացի պատկերը՝ ըստ դիմող սուբյեկտների, հետեւյալն է.

  1. պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդ – 5 դիմում,
  2. կառավարություն – 28 դիմում,
  3. ֆիզիկական եւ իրավաբանական անձինք – 121 դիմում,
  4. Մարդու իրավունքների պաշտպան – 4 դիմում,
  5. դատարաններ – 10 դիմում:

2022 թվականին Սահմանադրական դատարանը կայացրել է 344 որոշում, որից

54 ըստ էության որոշում, 219 աշխատակարգային որոշում, 71 դատական կազմի որոշում:

Հաղորդման համաձայն, կառավարության կողմից Սահմանադրական դատարան ներկայացված միջազգային պայմանագրերով ստանձնված պարտավորությունների սահմանադրականության հարցով դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանը 2022 թվականին կայացրել է 36 որոշում: Նշված գործերով 12 դիմումները Սահմանադրական դատարան են մուտքագրվել 2021 թվականին:

2022 թվականին կառավարության կողմից Սահմանադրական դատարան է ներկայացվել 28 դիմում, որոնցից 4-ի դատաքննությունները նշանակվել են 2023 թվականի հունվարի 17-ին: Նշված 28 միջազգային պայմանագրերից 14-ը բազմակողմ են, 14-ը` երկկողմ, որոնցից 5-ը` վարկային: Սահմանադրական դատարանի կողմից 2022 թվականին քննության առնված 36 միջազգային պայմանագրերից 33-ը վավերացվել են Ազգային ժողովի կողմից 2022 թվականի ընթացքում:

Ըստ էության, դատարանները նույնպես ակտիվ են գտնվել, նախորդ տարիներին նրանք մեկ-երկու անգամ էին դիմում Սահմանադրական դատարան: Նշեմ, որ երկու գործի վարույթ կարճվել է, դատարաններից դիմել էին ՀՀ վարչականը, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին առյանի դատարանը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.02.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728