Գրքում ներկայացված են այն գործիչների հուշերը, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանությանն ու Հայկական հարցին
Լույս է տեսել «Հայկական հարցն ու Հայոց ցեղասպանության խնդիրը թուրք բարձրաստիճան քաղաքական եւ ռազմական գործիչների հուշերում (XIX դարի վերջ- XX դարի կեսեր)» գիրքը:
Աշխատության էլեկտրոնային տարբերակը տեղադրվել է ԵՊՀ կայքէջում:
Հեղինակներն են թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը եւ թուրքագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Նաիրա Պողոսյանը:
Կարդացեք նաև
«Չնայած ստեղծված բարդ իրավիճակին՝ հայկական թուրքագիտությունը շարունակում է գիտական օբյեկտիվ ուսումնասիրությունները, որոնք կնպաստեն բացահայտելու Թուրքիայի իրական պատկերը: Իհարկե, գիտությամբ զբաղվելը չի կարող խոչընդոտել գիտնականի քաղաքացիական պահվածքին, ուստի թուրքագետը պետք է լինի եւ գիտնական, եւ քաղաքացի»,- սոցիալական հարթակում գրել էր Ռ. Մելքոնյանը: Գրքում ներկայացված են Օսմանյան կայսրության եւ Թուրքիայի Հանրապետության քաղաքական, ռազմական կյանքում XIX դարի վերջից մինչեւ XX դարի կեսերը ակտիվ դերակատարում ունեցած գործիչների հուշերը, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանությանն ու Հայկական հարցին: Գրքի հեղինակների կողմից այդ հուշերը վերլուծության են ենթարկվել պատմական իրադարձությունների ու իրավիճակի համապատկերում:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.02.2023