Արցախի կառավարության նիստում նախագահ Հարությունյանը հրապարակել է Ռուբեն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։ Այդ թեմայի շուրջ «Ա1+»-ը զրուցել է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։
– Պարոն Ղևոնդյան, Ռուբեն Վարդանյանի հեռացումը Արցախի Պետնախարարի պաշտոնից ինչպես կազդի Արցախում տիրող իրավիճակի վրա։
– Խնդիրը իրավիճակի մեջ չէ, կան գործընթացներ որոնք հանրային մակարդակում տեսանելի չեն։ Այդ գործընթացները բերում են անհատների և կոնյունկտուրայի փոփոխությունների։ Բայց ես կարծում եմ, որ Ռուբեն Վարդանյանը կմնա Արցախում։
Այս հեռացումը տրամաբանական շարունակությունն է այն ամենի, ինչ տեղի ունեցավ վերջին ամիսներին։ Խոսքս վերաբերվում է ներքին քաղաքական խնդիրներին, Արցախի սահմանադրության փոփոխության մտայնության մասին։
Կարդացեք նաև
– Իսկ ինչ եք կարծում, որոնք են հիմնական պատճառները, որոնք հանգեցրին Ռուբեն Վարդանյանի հրաժարականին։ Արդյոք Հայաստանից եղե՞լ է պահանջ։
– Ես չեմ կարծում, որ ամբողջությամբ Հայաստանի պահանջով է իրականացվում, քանի որ Արցախի քաղաքական գործընթացները 100 տոկոսով չեն սինքրոնացվում Հայաստանի հետ։ Ներկայումս Արցախի բնակչության անվտանգությունն ապահովում է Ռուսաստանը։
-Այսինքն Ռուսաստանի հե՞տ է համաձայնեցված եղել։
Մեկ գործոն չէ խաղացել, հնարավոր է Ռուսաստանի և Հայաստանի մասնակցությունը կա այս ամենում։ Սա չի նշանակում, որ Վարդանյանը չի շարունակելու իր գործունեությունը Արցախում։ Միգուցե այլ դերակատարում ունենա հետագայում։ Ռուբեն Վարդանյանը Արցախում կարող է դառնալ որպես ստվերային դերակատար։
-Իսկ հնարավո՞ր է, որ Ալիևի պահանջը ևս իր դերակատարումն է ունեցել։
– Հնարավոր է, բայց դա սկզբունքային չէ։ Վարդանյանը Պետնախարարն էր, բայց ոչ նախագահը կամ արտաքին գործերի նախարարը։ Հնարավոր բանակցությունների ժամանակ նա կարող էր ուղղակի չլիներ պատվիրակության կազմում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: