Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոնց կլիներ՝ աչքը կուշտ, ֆինանսապես անկախ, աշխարհով մեկ հարգանք վայելող մարդ ղեկավարեր։ Անպայման պետքա սոված, աչքածակ մեկը լինի, որ թիքյա փախցնելով երկրի հերն անիծի». Սամսոն Գրիգորյան

Փետրվար 23,2023 23:33

«ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ նախագահ Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Տեսնես կգտնե՞ք մի մահկանացու, որ անուն չդնեք, մեջը կեղտ չփնտրեք։ Թե՞ սպասում եք երկնքից մի հրեշտակ ուղարկեն, որ ձեզ մաքուր տիրություն անի։

Կարճ ասեմ։ Ոչինչ, ոչ մեկին ապացուցելու ժամանակ ու տրամադրություն չունեմ։

Անհատակ դույլ է Արցախի ֆինանսական համակարգը, որը մսխվում էր անտեր ու դուրս։ Վարդանյանը կանգնել էր կոկորդին՝ բոլոր մսխումների դեմն առնելով։ Ընդամենը ուժեղ սատարում էր պետք, մեջքը պինդ պահել էր պետք։

Ոնց կլիներ՝ աչքը կուշտ, ֆինանսապես անկախ, աշխարհով մեկ հարգանք վայելող մարդ ղեկավարեր։ Անպայման պետքա սոված, աչքածակ մեկը լինի, որ թիքյա փախցնելով երկրի հերն անիծի։

Կարևորը սիրուն խաբել իմանա, կռիսական խոսել իմանա, ձեզ սեր բացատրի ամեն օր։ Թող հանկարծ իրերն իրենց անուններով չկոչի, թող ասի միայն էն, ինչ դուք եք ուզում լսել, ոչինչ որ տակից լրիվ այլ է լինելու։

PS. Իսկապես չեք նկատու՞մ, որ Արցախն էլ հայկական չի։ Հայկական զորքի դուրս բերումից, ճանապարհների լիարժեք վերահսկումից, ալիևի հրամանների կատարումից հետո էլ չեք նկատու՞մ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728