«Ապրելու Արցախ» հիմնադրամը՝ Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատի հետ համատեղ հայտարարել էր «Արցախ 35. Պայքարը շարունակվում է». խորագրով նյութերի մրցույթ ՝ երիտասարդների համար։ Մրցույթին ներկայացվող նյութերը պետք է ներառեին հետևյալ ուղերձները՝ «Ինչ պետք է անեմ ես եւ ինչ պետք է անի իմ սերունդը՝ հանուն Արցախի»:
Մրցույթի հաղթողների անունները կհրապարակվեն փետրվարի 25-ին, իսկ բոլոր շարադրությունները կհրապարակվեն Aravot.am կայքում:
Մրցույթի գլխավոր մրցանակը 2.000.000 դրամ է, իսկ երկրորդ եւ երրորդ տեղեր զբաղեցրած մասնակիցները կստանան համապատասխանաբար 1.000.000 եւ 500.000 դրամ: Նախատեսված են նաև այլ խրախուսական մրցանակներ:
1988 թվականը հայ ժողովրդի եւ Արցախի պատմության բեկումնային էջերից է։ 35 տարի առաջ սեփական հողում ազատ ապրելու իրավունքի համար հայ ժողովուրդը մեկ ամբողջություն դարձած վեր ելավ պայքարի։ Հայ ժողովուրդը կյանքի գնով պահեց իր հայրենի հողը՝ դեմ գնալով հայատյաց Ադրբեջանի բոլոր սադրանքներին, բնաջնջման մոլուցքին էթնիկ զտման մոլի ձգտմանը։