Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր նպատակն է՝ նպաստել ստեղծելու պայմաններ, որոնք Լաչինի միջանցքի շրջափակման շարունակությունը քաղաքականապես դարձնեն անհարմար Բաքվի ռեժիմի համար»․ Ֆրանսուա Ալֆոնսի

Փետրվար 23,2023 20:55

«Մենք պետք է ցույց տանք, որ այս հումանիտար ճգնաժամից խուսափելու համար հավանաբար անհրաժեշտ կլինի պատժամիջոցների կիրառում Ադրբեջանի նկատմամբ, որը գուցե և մենք պահանջենք»,-Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ գործիքակազմ ունեն այս առաքելությունները Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար, որ նա ապաշրջափակի Բերձորի միջանցքը, նաև արդեն կա ՄԱԿ-ի դատարանի որոշումն այս պահանջով, Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց փաստահավաք առաքելությամբ Հայաստան ժամանած Եվրոպական Խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, ԵԽ-ում Արցախի հետ բարեկամության խմբի համանախագահ Ֆրանսուա Ալֆոնսին։

Նա շարունակեց․ «Եվրոպական միությունը, ինչպես նաև մենք՝ ԵՄ պատգամավորներս, պաշտպանում ենք հայկական հարցը, բայց մենք անմիջապես չունենք այդ հնարավորությունը, որ ապաշրջափակենք ճանապարհը։ Բայց մեր նպատակն է, որ կարողանանք նպաստել ստեղծելու պայմաններ, որոնք այս շրջափակման շարունակությունը քաղաքականապես դարձնեն անհարմար Բաքվի ռեժիմի համար։ Մի լուծում կա մեր մակարդակով, որպեսզի մենք դրսից առաջին հերթին այնպես անենք, որ ճանաչեն և իմանան՝ այդ մարդիկ ունենան այդ գիտակցությունը հարցի լրջության, հասկացնենք նրանց, որ այդ վարքագծի հետևում ֆաշիստական ծրագրեր են, որոնց նպատակն է հայկական իրականության վերացումը։

Մենք փորձելու ենք պրեսինգի ենթարկել միջազգային կազմակերպություններին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի ադրբեջանական բանակի կողմից գրավված տարածքներում տեղի չունենան ավերումներ և դրա միջոցով կարողանանք նրանց տեղից  շարժել։ Միակ ճնշումը, որ մենք կարող են Եվրախորհրդարանի կողմից անել, դիվանագիտական ճնշումներն են։ Եվրոպան հնարավորություն ունի պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, և այդ ճանապարհի վրա է, որ մենք ուզում ենք դնել ԵՄ-ին։ Կան պատգամավորներ, որոնք չգիտեն՝ ինչպես ներկայացնել հարցը, տեսնում ենք, որ մեկ տարի անց մարդիկ շփոթված էին, մեկ տարի հետո արդեն այս դիտորդական առաքելությունը կա։ Ամեն շաբաթ Լաչինի միջանցքի պահանջները գնալով ավելի են շատանում, և կարող ենք տեսնել, որ ադրբեջանական թեզերը վարկաբեկվում են»։

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանն էլ նշեց՝ որևէ նման ձևերի որոշում անմիջական ազդեցություն չի ունենա ու շարունակեց․ «Բայց վերջին երկու տարվա ընթացքում չորս բանաձևերը, որ քվեարկվեցին, խիստ դատապարտումներով, նաև կոշտ լեզվով են անդրադառնում Ադրբեջանին։ Սրանք նախաձեռնություններ են, որոնք մեկը մյուսի վրա ավելանալով կունենան իրենց ազդեցությունը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728