Այսօր ժամը 17․00-ի սահմաններում կրկին ոստիկանական ուժեղացված հսկողություն էր Գյումրիում։
Ոստիկանները թե՛ քաղաքի կենտրոնում և թե՛ ծայրամասային Անի թաղամասի Մովսես Խորենացի փողոցում հատ-հատ կանգնեցնում էին բոլոր ավտոմեքենաները, խուզարկում բեռնախցիկները, վարորդներից փաստաթղթեր պահանջում։ Տպավորություն էր, թե ինչ-որ կասկածյալի են փնտրում։
Հիշեցնեք, որ թմրանյութերի թելեգրամյան ալիքներով վաճառքի ֆոնին ոստիկանությունը հաճախակի է կանխարգելիչ աշխատանքներ կատարում Գյումրիում։ Նրանք աշխատանքներ են տանում թմրամոլներին, նաև հանցավոր հեղինակություններին բերման ենթարկելու ու ապօրինի զենք-զինամթերք հայտնաբերելու ուղղությամբ։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ