Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվեց ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ Լյովա Վարդանյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային երկրորդ հուշամրցաշարը, որին մասնակցեց մինչեւ 23 տարեկան շուրջ 130 ըմբիշ։ Մրցաշարը կազմակերպել էին Երեւանի քաղաքապետարանը եւ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Ըստ քաշային կարգերի հաղթող դարձան․ 57 կգ՝ Առաքել Մովսեսյան (Հայաստան) 61 կգ՝ Էդիկ Հարությունյան (Հայաստան), 65 կգ՝ Դալգատ Աբուլկադիրով (Ռուսաստան), 70 կգ՝ Նիկիտա Դմիտրիեւ (Բելառուս), 74 կգ՝ Մոգամեդ Կարդանով (Ռուսաստան), 79 կգ՝ Մոգամեդ Աբդուլկադիրով (Ռուսաստան), 86 կգ՝ Ալան Նայֆոնով (Ռուսաստան), 92 կգ՝ Անդրո Մարգիշվիլի (Վրաստան), 97 կգ՝ Վլադիսլավ Կազլով (Բելառուս), 125 կգ՝ Փաուլադի Ամիր Ալի (Իրան)։
Կարդացեք նաև
57 կգ քաշային կարգում հաղթած Առաքել Մովսեսյանին շնորհվեց նաեւ հատուկ մրցանակ, քանի որ այդ քաշային կարգում է հանդես եկել Լյովա Վարդանյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ