Ինչպէս բոլորս տեղեակ ենք, դեկտեմբերի 12-ից փակ է Արցախն ու Հայաստանը իրար կապող միակ ճանապարհը, կեանքի ճանապարհը` Բերձորի միջանցքը: Որպէս բնապահպաններ ներկայացող, բայց իրականում Ադրբեջանի հանրապետութեան իշխանութիւնների կողմից հաւաքագրւած եւ գործուղղւած մի խումբ ադրբեջանցիներ, որոնց թւում այդ երկրի յատուկ ծառայութիւնների եւ բանակի սպաներ, աւելի քան երկու ամիս, շրջափակել են 120000 մեր հայրենակից արցախցիներին՝ իրենց հայրենիքում:
Առ այդ, Սպահանի Հայոց Թեմի Թեմակալ Առաջնորդ՝ Գերշ. Տէր Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի նախաձեռնութեամբ եւ գլխաւորութեամբ, ի զօրակցութիւն Արցախին ու Արցախահայութեանը, կազմակերպւել է ժողովրդական համահաւաք, Ուրբաթ՝ 24 փետրւար 2023 թւականի առաւօտեան ժամը 11-ին, Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ Վանքում, «Արծւաբոյն Արցախը կարող ենք փրկել միասնականութեամբ եւ հաւատարմութեամբ» կարգախօսով:
Սոյն համահաւաքի տեսահոլովակը յաջորդ օրը ուղարկւելու է Ձեզ, Ձեր լրատւական ալիքում արտացոլելու նպատակով:
Սպահանի Հայոց Թեմի Ազգային Առաջնորդարանի
Հանրային Կապի գրասենեակ