Սոֆիայում ընթացող բռնցքամարտի Ստրանջայի 74-րդ ավանդական միջազգային մրցաշարի չորրորդ մրցումային օրը Հայաստանն ունի յոթ ներկայացուցիչ: Նրանցից երկուսն արդեն մտել են ռինգ ու առավելության են հասել մրցակիցների նկատմամբ:
57 կգ քաշային կարգում Արթուր Բազեյանը հաղթել է EUBC-ի խորհրդանիշի ներքո հանդես եկող Մաքսիմ Պանկովին, իսկ Ռուդոլֆ Գարբոյանը 51 կգ քաշային կարգում պարտության է մատնել էկվադորցի Լուիս Դելգադոյին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ