Աղետալի ծրագիրը կանխելու միակ ճանապարհը կրեմլահպատակ ռեժիմից ձերբազատվելն է
Երեկ պարզ դարձավ, որ Հայաստանի ազգադավ կառավարությունը 250 միլիոն դոլար արժողությամբ համաձայնագիր է ստորագրել «Լիդիան Արմենիա» ընկերության և Եվրասիական զարգացման բանկի հետ։ Հայտարարվեց նաև Ամուլսարի հանքի շահագործման մասին:
Հայաստանի ժողովրդի կյանքին ու անվտանգության սպառնացող այս ծրագրում ակտիվ ներգրավվում է ռուսական կառավարության կողմից ստեղծված Եվրասիական բանկը:
Կարճ ասած՝ հանքը շահագործելու որոշումը Ռուսաստանինն է, իսկ կրեմլահպատակ ռեժիմը կատարողի դերում է, ավելին՝ այս կործանարար ծրագրից օգտվելու է՝ Լիդիանից 12.5 տոկոս բաժնեմաս նվեր ստանալով:
Կարդացեք նաև
Ռադիոակտիվ նյութերով հարուստ Ամուլսարի լեռնազանգվածը ՀՀ ֆիզիկական տարածքի մեծ մասի ջրահավաք ավազանի կենտրոնական հանգույցն է, ուստի այն որպես հանք շահագործելու դեպքում Հայաստանը կվերածվի բնակության համար ոչ պիտանի թունավոր անապատի։
Ավելին՝ այժմ Ամուլսարը թշնամու ուղիղ նշանառության տակ է և հանքի շահագործումը նոր անվտանգային սպառնալիքներ կստեղծի:
Սա գոյութենական մարտահրավեր է, ուստի Ազգային-ժողովրդավարական Բևեռը դիմադրելու է դրան:
Սակայն, միևնույն ժամանակ պետք է հասկանալ ու գիտակցել, որ այս վտանգավոր ու աղետալի ծրագրի ընթացքը կանխելու միակ ճանապարհը ներկայիս կրեմլահպատակ ռեժիմից ձերբազատվելն է:
Հայաստանը պետք է դառնա կանաչ ապագա ունեցող երկիր:
Ամուլսարը սար է մնալու:
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ