Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի տրանսպորտի և բնակֆոնդի խնդիրները պետք է լուծվեն առաջնահերթության կարգով.  Երվանդ Թարվերդյան

Փետրվար 23,2023 15:35

Երևանի քաղաքային տնտեսության հիմնախնդիրները բազմազան ու բազմաբնույթ են։ Դրանք ժառանգություն ենք ստացել խորհրդային տարիներից, և տասնամյակների անկանոն, խառնիխուռն և տարերային կառավարմամբ խնդիրները միայն խորացել են։ Իհարկե, Երևան համայնքի բնականոն կյանքի կազմակերպման հարցում անկարևոր բնագավառ չկա՝ առողջապահությունից ու կրթությունից մինչև մշակույթ ու սպորտ։

Սակայն կան ոլորտներ, որոնք ամենժամյա հոգածության, հրատապ և արմատական լուծումների կարիք ունեն և ենթակա են պատշաճ ուշադրության՝ առաջնահերթության կարգով։ Խոսքն, իհարկե, նախևառաջ քաղաքային տրանսպորտի համակարգի մասին է, որի հետ ամեն օր գործ են ունենում մեր հարյուր հազարավոր համաքաղաքացիներ։ Երևանի քաղաքապետարանի կողմից այս հարցում վերջին տարիների ջանքերը, ավտոբուսային պարկի թարմացումն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։ Երևանը կարիք ունի տրանսպորտային համալիր ցանցի նախագծման և կյանքի կոչման։

Խիստ հրատապ է նաև Երևանի համայնքային բնակարանային ֆոնդի սպասարկման և թարմացման, նախևառաջ՝ հնամաշ, վթարայնության կարգ ունեցող շենքերի քանդման կամ ամրակայման խնդիրը։

Քաղաքապետարանի տեմպերն այս հարցում բնավ գոհացուցիչ չեն, և հատկապես հաշվի առնելով մեր տարածաշրջանի սեյսմիկ ակտիվությունը՝ հարցին պետք է հրատապ և արմատական լուծում տալ՝ մասնավորի ներգրավմամբ Երևանում հնարավորինս շատ նոր բնակֆոնդ կառուցելով և մարդկանց վերաբնակեցնելով։

Ես և մեր քաղաքական թիմը Երևանի քաղաքային տնտեսության այս և մի շարք այլ հիմնախնդիրների հարցում մշակել ենք ծրագրային մոտեցումներ։ Դրանք ոչ թե հատվածական են և կախված իշխանության կամ ներդրողների բարեհաճությունից, այլ համակարգային են, հստակ հաշվարկված տրամաբանությամբ՝ առաջինից մինչև վերջին քայլը։ Լինի դա մետրոյի նոր կայարան, ճոպանուղի, նոր բնակելի թաղամաս, թե շրջանցիկ ճանապարհ՝ մոտեցումը պետք է լինի ոչ թե իրավիճակային, այլ երկարաժամկետ։

Այս հարցերի շուրջ առավել կոնկրետ ծրագրերով մեր կուսակցությունը շուտով հանդես կգա։

Երվանդ ԹԱՐՎԵՐԴՅԱՆ
«Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր-նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728