Դյուսելդորֆում ընթացող շախմատի WR Masters միջազգային մրցաշարի 6-րդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի: Յոթերորդ տուրից առաջ ոչ վաղ անցյալում Հայաստանի շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 4,5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նա մեկ միավոր ավելի է վաստակել մոտակա հետապնդողներ հնդիկ Գուկեշից եւ ամերիկացի Ուեսլի Սոից:
Յոթերորդ տուրում Արոնյանը սպիտակներով խաղալու է աշխարհի թագի հավակնորդ Յան Նեպոմնյաշչիի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ