Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվության միջոցներ է կիրառել «Արզնի կաթնամթերք» ՍՊԸ-ի և «Ապարանի պանրի գործարան» ՓԲԸ-ի կողմից արտադրված բուսական յուղի առկայությամբ ապրանքները որպես թթվասեր մակնշելու և իրացնելու համար։
Տնտեսավարող սուբյեկտներն ընդունել են իրենց վերագրվող իրավախախտումների փաստը և միջնորդել են կիրառել արագացված վարույթներ։
Հանձնաժողովի որոշումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝
https://ef.competition.am/api/decision/DA753B12-4DC0-4EA1-8A02-5A4F39566EFB/download
https://ef.competition.am/api/decision/44688D48-13D8-4286-A579-7D7EC49996DB/download
Մրցակցության պաշտպանության հանձնաժողով