Հանրապետության տարածքում`
Փետրվարի 23-ի և 24-ի ցերեկը առանձին շրջաններում, 24-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, Արարատյան դաշտում՝ ձնախառն անձրևի տեսքով։
Փետրվարի 25-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան 3-5 մ/վրկ, փետրվարի 23-24-ին սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 24-ին կնվազի 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով, 25-28-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա:
Կարդացեք նաև
Երևան քաղաքում՝
Փետրվարի 23-ի և 24-ի ցերեկը, 25-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 23-ի երեկոյան ժամերին, 24-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում թաց ձյան տեսքով: Փետրվարի 23-24-ին սպասվում է քամու ուժգնացում 12-15 մ/վրկ:
Երևան քաղաքի փետրվարի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 14.1°C (1986թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան -17.1°C (1985թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 1.1°C
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ