ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտնել է, որ առաջիկա օրերին Բրյուսելում հանդիպում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այս մասին Փրայսն ասել է փետրվարի 22-ի ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով՝ Մյունխենում պետքարտուղարի կողմից արձանագրված հայ-ադրբեջանական հարաբերություններում առաջընթացը արտացոլում է այն, ինչին իրենք ականատես են եղել վերջին մի քանի ամիսներին:
«Դա եղել է կողմերի միջև ներգրավվածության արդյունքում: Դա եղել է Միացյալ Նահանգների հետ երկկողմանի ներգրավվածության, Միացյալ Նահանգների հետ եռակողմ ներգրավվածության, ինչպես նաև այն աշխատանքի արդյունքում, որը տարել է ԵՄ-ն իր դիվանագիտությամբ, և այն, ինչ մենք հույս ունենք տեսնել, երբ կողմերն առաջիկա օրերին հանդիպեն Բրյուսելում ԵՄ նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ: Այսպիսով, մենք հույս ունենք տեսնել այդ առաջընթացի շարունակությունը»,- ասել է Փրայսը՝ հավելելով, որ իրենք կշարունակեն աջակցություն ցուցաբերել այս երկխոսությանը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ