Ռուսաստանը ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որն ի վիճակի է աջակցել Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին, միաժամանակ կարևոր է խուսափել միջնորդական ջանքերում կրկնօրինակումներից և մրցակցությունից: Այս մասին ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:
«Մենք ողջունում ենք ցանկացած նախաձեռնություններ, որոնք ի վիճակի են աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին: Ինչպես ես արդեն ասացի, Բաքվի ու Երևանի միջև հաշտության հիմքում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների համալիրն է: Նկատի ունեմ տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման և սահմանազատման միջոցառումները, մտավորականության և փորձագետների միջև շփումների միջոցով վստահության ամրապնդումը, խաղաղության պայմանագրի նախապատրաստումը: Գլխավորը՝ խուսափել ձեռնարկվող միջնորդական ջանքերում կրկնօրինակումներից և հասնել սիներգիայի»,- ասել է Գալուզինը՝ հավելելով, որ այդպիսին են նրանք ընկալում Եգիպտոսի ներդրումը հայ-ադրբեջանական կարգավորման գործում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ