Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրողն ամեն ընտրությունից առաջ իր պահվածքով աղաղակում է, որ այդպես չի կարելի, որ դուք միայն աթոռակռիվ եք տալիս, իսկ ինձ՝ արհամարհում եք, խաբում. «Հրապարակ»

Փետրվար 23,2023 12:21
yntrutyun

Ինչո՞ւ է մեր քաղաքական դաշտը կենդանանում միայն ընտրությունների շեմին։

Ընտրողն ամեն ընտրությունից առաջ իր ողջ պահվածքով ուղղակի աղաղակում է, որ այդպես չի կարելի, որ ես չեմ հավատում ձեզ, որ դուք միայն աթոռակռիվ եք տալիս, իսկ ինձ՝ ընտրողիս, արհամարհում եք, խաբում, նվաստացնում, օգտագործում ձեր շահերի համար։ Բայց ընտրության գնացողները խուլ են եւ անզգա՝ նրանք չեն լսում ընտրողից եկող ազդակները, չեն զգում ընտրողի պահանջն ու պատվերը, չեն հավատում, որ ձախողվելու են։

Նրանց ամեն անգամ թվում է, թե իրենց ձախողման մասին զգուշացնողներն իրենց թշնամիներն են, պարտություն կանխատեսողները՝ քաղաքականությունից ոչինչ չեն հասկանում, իսկ սոցիոլոգիական ուսումնասիրությունները կեղծ են ու հորինված։ Այ, եթե ինքը թափով մտնի գործի մեջ, մի քանի շաբաթ անընդմեջ խոսի, ընտրողների դռները թակի եւ պատմի, թե ինչքան լավն է ինքը, ինչպե՞ս կարող են իրեն չընտրել։ Ո՞ւմ, եթե ոչ ինձ՝ մտածում են ինքնասիրահարված էլիտաները, մինչեւ ընտրությունները, իսկ պարտությունից հետո սկսում են մեղադրել ընտրողին։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ  
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728