Ի՞նչ սպասել ադրբեջանական տեղեկատվական և ոչ տեղեկատվական ակտիվացումից արցախյան և հայաստանյան թևում:
168.am-ի հետ զրույցում «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը նշեց, որ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության վերջին օրերի հաղորդագրություններից հստակ երևում է՝ թշնամին հետագա սադրանքների համար պարարտ հող է նախապատրաստում:
Հիշեցնեմ, որ 10 օր առաջ ադրբեջանական լրատվական դաշտում հայտնվել էր տեղեկություն, որի համաձայն՝ իբր իրանական կողմի ակտիվ աջակցությամբ ՀՀ-ում դիվերսիոն խմբեր են նախապատրաստվում, կազմավորվում, որոնք պետք է գործեն Ադրբեջանի թիկունքում և որոշակի խնդիրներ լուծեն:
Համադրելով այս ամենը՝ կարող ենք ասել, որ եղանակների տաքացման, եղանակային բարենպաստ պայմաններին զուգահեռ՝ մեծ հավանականությամբ թշնամին տարբեր ուղղություններով փորձելու է սադրանքների գնալ և որոշակի խնդիրներ լուծել, գործադրել ճնշումներ»,- ասաց ռազմական վերլուծաբանը՝ հավելելով, որ մյունխենյան հայտնի հանդիպումից հետո դիվանագիտական ակնհայտ ճնշումներ են գործադրվում հայկական կողմի վրա, բայց թշնամին փորձելու է նաև ճնշումների գնալ սահմանային տարբեր հատվածներում, որպեսզի դիվանագիտական դաշտում ավելի ամրապնդի իր դիրքերը:
Կարդացեք նաև
Հավելենք, որ Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը փետրվարի 20-ին իրականացրել է իր առաջին պարեկությունը։
Վիտալի Մանգասարյանը հիշեցրեց Ադրբեջանի մոտեցումն այս հարցի հետ կապված, որը բավականին կոշտ է, ուստի չի բացառվում, որ ԵՄ առաքելության ներկայությունը մղի ռադիկալ գործողությունների:
Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այսօրվա համարում։