Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Առավել գործուն քայլերի, քան պարզապես խոսքերի կարիք կա». ՄԱԿ-ի երեխաների կոմիտեի փոխնախագահ

Փետրվար 23,2023 11:37

Երեկ խորհրդարանում ես և իմ գործընկեր Ասպրամ Կրպեյանը հանդիպում ունեցանք ՄԱԿ-ի երեխաների կոմիտեի փոխնախագահ Ֆիլիպ Դ․ Ժաֆեի, շվեյցարական “Terre des hommes” ՀԿ-ի Արդարադատության հասանելիության ծրագրի ղեկավար Յան Կուլիուի հետ։

💬Քննարկեցինք Հայաստանում և Արցախում երեխաների խախտված իրավունքներին առնչվող կարևորագույն հարցեր։

🚨Հյուրերի ուշադրությունը հրավիրեցի վերջերս ոստիկանության Էրեբունու բաժանմունքում անչափահասներին ծեծի ենթարկելու դեպքի վրա, որի առնչությամբ զեկույց էի ուղարկել վերջիններիս։

📌Առանձնահատուկ շեշտեցի Արցախում, ինչպես նաև Հայաստանի սահմանապահ գյուղերում ապրող անչափահասների՝ Ադրբեջանի կողմից ոտնահարվող իրավունքները վերականգնելու անհրաժեշտությունը՝ մեկ անգամ ևս հիշատակելով Ադրբեջանի կողմից արցախահայ երեխաներին հոգեբանական բռնության ենթարկելու դեպքը։

🔺Հյուրերը մտահոգված էին մարդու իրավունքների խախտման նման դեպքերով, և նրանք էլ ընդգծեցին, որ պատրաստ են ընդլայնել համագործակությունը մարդու, մասնավորապես՝ երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում։ «Առավել գործուն քայլերի, քան պարզապես խոսքերի կարիք կա»,-նշեց ՄԱԿ-ի երեխաների կոմիտեի փոխնախագահը։

🔘Հանդիպման վերջում արձանագրեցի, որ մարդու իրավունքների պաշտպանությունը մշտական գործընթաց է, որը պահանջում է ամենօրյա ժրաջան աշխատանք։ Այս առումով կարևորում եմ քաղաքակիրթ երկրի փորձն ու փորձառությունն ուսանելը։

Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728