Լրահոս
Օրվա լրահոսը

Լավ, Ռուբեն Վարդանյանը, ասենք, գնաց․ Ալիևը «Զանգեզուրի միջանցքից» այլևս ձեռք է քաշելո՞ւ, մի բան էլ Արցախի շրջափակումն է դադարեցնելո՞ւ․ «Փաստ»

Փետրվար 23,2023 09:46

Գեներալ Գագիկ (Գուրգեն) Մելքոնյանը շարունակում է փայլատակել: Նախօրեին էլ հայտարարել է. «Հիմի լավ է Զանգեզուրի միջանցք տա՞նք, թե Ռուբեն Վարդանյանին ասենք՝ գնա, որտեղից եկել ես»: Ու քանի որ քպական շարքերից ո՛չ նախորդ դեպքերում, ո՛չ հիմա ոչ մեկը ոչինչ չի ասել Մելքոնյանի այդ փայլատակումների վերաբերյալ, ուրեմն նրա այսօրինակ հայտարարությունները, որքան էլ որ նորմալ դիտորդները դրանք «բլթոց» համարեն, արտացոլում են կուսակցական «գլխավոր գիծը», եթե ոչ՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգով են բարձրաձայնվում: Ըստ որում, Ռուբեն Վարդանյանի հեռանալու վերաբերյալ Գ.Մելքոնյանը բառացի կրկնում է… Ալիևի ասածը: Բայց դա քպականներին չի հուզում:

Լավ, Ռուբեն Վարդանյանը, ասենք, գնաց: Կատարվում է Գագիկ (Գուրգեն) Մելքոնյանի ու Իլհամ Ալիևի վարդագույն երազը: Ու ի՞նչ, ըստ Գ. Մելքոնյանի, իր և իր կուսակցապետի սիրելի Ալիևը «Զանգեզուրի միջանցքից» այլևս ձեռք է քաշելո՞ւ, մի բան էլ Արցախի շրջափակումն է դադարեցնելո՞ւ: Ու այս անձնավորությունը գեներալական ուսադիրնե՞ր է ունեցել, պաշտպանության նախարարի տեղակալ է եղե՞լ: Այ, այդ հարցում, որ հանդուրժել են նման երևույթ, ի դեմս նշված նիկոլականի, նախկիններն իսկապես մեղավոր են:

Ռուբեն Վարդանյանի գնալ-չգնալն այլ հարց է: Վատն այն է, որ գուրգենմելքոնյանները կշարունակեն մնալ և «կարծիք ձևավորող», կներեք արտահայտության համար, հայտարարություններ անել:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728