Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նշաձողն իջել» է ոչ միայն Արցախի հարցում

Փետրվար 23,2023 10:00

Մի երիտասարդ աղջիկ, որին չհավատալու հիմքեր չունեմ, պատմում է, որ նստել էր տաքսի, եւ վարորդը, նկատելով նրա վերարկուին փակցված կրծքանշանը՝ Արցախի դրոշով, ասաց՝ «էս զիբիլը հանի, նոր կքշեմ»: Հակված չեմ այդ դեպքն ընդհանրացնել՝ տարածելով մեր բոլոր քաղաքացիների վրա, ոչ էլ ցանկանում եմ կշտամբել տվյալ քաղաքացուն: Բայց առաջարկում եմ չթաքնվել տհաճ իրականությունից, ընդունել, որ նման երեւույթներ կան ու բավականին տարածված են, եւ փորձել հասկանալ, թե որտեղից են դրանք գալիս:

Սոցիոլոգիական բոլոր հարցումների համաձայն՝ Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը չի ցանկանում, որ Արցախը լինի Արդբեջանի կազմում: Դարձյալ հիմքեր չկան այդ հարցումներին չհավատալու: Ավելին՝ գրեթե վստահ եմ, որ հիշյալ պայմանական վարորդը նույնպես մտնում է այդ ճնշող մեծամասնության մեջ: Բայց վերացական ցանկությունները եւ կոնկրետ բացասական հույզերը չափազանց տարբեր են:

Փորձենք խորանալ այդ հույզերի ակունքների մեջ: Գուցե դրանք պայմանավորված են նրանով, որ 1998 թվականից սկսած ամենաշքեղ մեքենաները «HKP» համարանշիշերով էին, գուցե այդ վարորդի որդին ծառայում էր Արցախում եւ նրա հետ վատ էին վարվել,: Բացառված չէ, որ նա մտածում է, թե Հյուսիսային պողոտայում միայն «ղարաբաղցիներ» են ապրում: Հնարավոր է, որ նա տեսել է այդ դրոշն ընդդիմության հանրահավաքների ժամանակ, այդ  հանրահավաքները կապել է Քոչարյանի հետ, իսկ վերջինիս հանդեպ ունի խիստ բացասական զգացմունքներ:

Այդ հավանական պատճառների ցուցակը շատ երկար է, բայց, կարծում եմ, պարզ է, թե ինչ տեսակի երեւույթների մասին է խոսքը: Ոչ մի սոցիոլոգիական հարցում չի կարող բացահայտել մարդկանց զգացողությունների ողջ ներկապնակը; Բայց, կարծում եմ, այս տեսակի պատճառների համախումբն է, որ, այսպես ասած, իջեցրել է Արցախի վերաբերյալ սպասելիքների նշաձողը:

Եվ ինչո՞ւ միայն Արցախի: Ամուլսարը մեր քաղաքացիների մեծամասնության համար հետաքրքիր էր զուտ որպես «Սերժին մերժելու» գործիք, եւ ոչ թե այն պատճառով, որ հանքի շահագործումը վնաս է հասցնելու մեր բնությանը: Հիմա քչերն են պատրաստ գնալ այնտեղ, ճանապարհ փակել, պառկել բեռնատարների տակ ու գիշերներ լուսացնել:

Եթե վաղը բարձրանա էլեկտրաէներգիայի կամ տրանսպորտի գինը, հավատացնում եմ ձեզ՝ «ակտիվիզմի  ալիք» չի բարձրանա:

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Սահակ Հակոբյան says:

    Բարև Ձեզ , պարոն Աբրահամյան
    Կարծում եմ ինքներդ լավ հասկանում եք, որ այդ “ակտիվիզմը” միշտ էլ նյութական շահագրգռվածությամբ և հմուտ մանիպուլյացիաներով է սնվել ու ծաղկել։ Լենա Նազարյանը դրա վառ ապացույց։ Ցավալին այն է, որ նույնիսկ Դուք այդ մանիպուլյացիաներն ընդունոլ եք՝ НКР և երկրորդ նախագահի անունը բացասական երանգով մշտապես ներկայացնելն էլ դրա վառ ապացույց։

  2. Հայ says:

    Իսկ իմ եղբայրը արտերկրում է ապրում,երբեք հայրենասիրությունից չի խոսում,աշխատանքի գնում է ավտոբուսով,իսկ խնայած գումարն ուղարկում է հայկական տարբեր հիմնադրամներ։
    Իսկ Ձեր այդ աղջկա բեռը, հասարակության աչքերում,միայն այդ կրծքանշանն է է վերարկուին փակցված։

  3. Հայ says:

    Եթե հայ մարդը, թեկուզ աննշան ճոխություն է իրեն թույլ տալիս,որևէ փոքր, ոչ պարտադիր ծախս է կատարում և խնայած գումարները չի հանգանակում հայրենիքի պաշտպանության համար,բայց միաժամանակ խոսում է և քարոզում է հայրենասիրություն՝ նա ստախոս է։
    Սա աքսիոմա է,սա քննարկման առարկա չէ, սա պարզ,առանց որևէ դեմագոգիայի և չափազանցության,ճշմարտություն է։

  4. Լավատես says:

    Արցախի հարցը լուծվում է շատ պարզ. Արցախի կարգի բոլոր հարեւան կառույցները՝ շրջանները, որոնք ունեն սուբյեկտայնություն՝ իրենց դրոշը, ներքին օրենքները, ուժային կառույցները, սեփական ներքին քաղաքականությունը, պետք է իրե՛նք ճանաչեն Արցախը որպես իրենց հավասար սուբյեկտ, Արցախն էլ նրանց պետք է ճանաչի իրեն հավասար սուբյեկտ: Հետո այդ սուբյեկտ շրջաններն իրենք կարող են կլաստերներ կազմել եւ ստեղծել նոր՝ ավելի բարձր կարգի կառույցներ՝ պետություններ կամ մտնել արդեն ձեւավորված սուբյեկտ պետությունների մեջ: Այսօրվա պետությունները անորակ են եւ սուբյեկտայնությունից զուրկ, ինչպես բանակն առանց զենքի եւ ավազի վրա են կառուցված եւ ցանկացած քաղաքական ցնցումից վարի են գնում: Սկսած քաղաքացուց, ընտանիքներից, տեղի ինքնակառավարման կառույցներից, համայնքներից վերջացրած պետություններով ու կայսրություններով, բոլորը տառապում են սուբյեկտայնության անբավարարվածությամբ, սա է իսկական համավարակը աշխարհի մասշտաբով: Սուբյեկտայնություն նշանակում է Շնորհք Պատասխանատվություն Ծառայություն: Այսօր Ամուլսարն են մեր ձեռքից տանում, վաղը կմտնեն ընտանիքներ եւ երեխաներին կտանեն, դրա դեմը միայն Սուբյեկտն է առնում: Սուբյեկտը նա է, ով ոչ միայն ենթարկվում է լավ օրենքին, այլեւ դիմադրում է վատ օրենքի ընդունմանը:
    Սովետական բանակում ծառայածների տոնը շնորհավո՛ր:

  5. Ալֆրեդ says:

    Այն ժամանակվա բողոք կազմակերպողները հիմա իշխանություն են։Այն ժամանակվա իշխանությունը տակից խրախուսում էր բողոքողներին։Իսկ հիմա դա չկա։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728