Արդէն հանրայնացւել է Արցախի Հանրապետութեան պետնախարար Ռուբէն Վարդանեանի պաշտօնազրկման միանգամայն զաւեշտալի լրատւութիւնը…
Դեռեւս օրեր առաջ նոյնինքն Ռուբէն Վարդանեանը իր գործունէութեան 100-օրեակն էր ամփոփում հանրութեան հետ, երբ այդ մասին հասցրել էին իրեն լսել նաեւ միջազգային ծանրակշիռ լրատւամիջոցները՝ ԱՄՆ-ից, Անգլիայից, Ֆրանսիայից եւ հարեւան ու բարեկամ Իրանից:
Անցնող 100 օրերի, այն, ինչին ականատեսն է եղել յատկապէս հայ հասարակայնութիւնը՝ թէ՛ բուն Արցախում, թէ՛ Հայաստանում, եւ թէ՛ Սփիւռքում Ռուբէն Վարդանեան պետնախարարի գործունէութիւնից, խոշոր տոկոսով եղել է դրականն ու ազգային-պետական շահերին համահունչ՝ հետեւողական աշխատանք-կեցւածքը: Այդ մասին են վկայել նոյնինքն Արցախի Ազգային ժողովի խումբ-խմբակցութիւններն ու իշխանական թէ ոչ-իշխանական հոսանքները, քաղաքական շրջանակները, որոնց գնահատմամբ էլ՝ Ռուբէն Վարդանեանի հանրային դրական ու բարձր աջակցութիւնը համեմատելի չէ ո՛չ Յարութիւնեանի, եւ ո՛չ էլ առաւել եւս Փաշինեանի հետ:
Այս իրողութիւնը՝ հանրային լայն աջակցութիւնը, պայմանաւորւած է նրանով, որ Ռուբէն Վարդանեանը կարող էր իր տնտեսական եւ յատկապէս հասարակական կարիերան շարունակէր բիզնես-գործարարութեան Մոսկովեան հանգստաւէտ բնակավայրում ու ընտանիքով չտեղափոխւէր Արցախ. կամ՝ յենւէր նոյնպէս «Աւրորաների» բարեսիրական համբաւը պահպանելով ու Ջորջ Քլունիների հետ պարգեւատրումներ անելով… մինչդեռ նա ընտրեց դժւարագոյնը՝ յետպատերազմական-շրջափակւած Արցախի սիրոյն զուտ հայրենասիրականն ու ազգային առաջնակարգ պարտքի զգացողութեան կեանքի կոչումը:
Կարդացեք նաև
…Ու միանգամից՝ պաշտօնազրկում, եւ հէնց դա է զաւեշտը՝ քաղաքական, մարդկային ու յատկապէս բարոյական…
Զաւեշտը վերաճում է խայտառակութեան, երբ պարզ է ու մեկին, թէ ինչպէս են գնահատել Ռուբէն Վարդանեան պետնախարարին (ցաւօք հաւասարապէս), թուրք-ադրբեջանական տանդեմն ու Հայաստանի գործող իշխանաւորները՝ մտահոգւա՜ծ հայ-ադրբեջանական «Խաղաղութեան պայմանագրի» յետաձգմամբ…:
«Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր,
Պատմական գիտութիւնների թեկնածու Դերենիկ Մելիքեան
Զարմանալու բան չկա, այս ամենը Իլհամա-Նիկոլա-Արայիկական համատեղ համաձայնեցված օպերացիա է։
Քիչ առաջ հոգով առևտրական, գործով բիզնեսմեն, պաշտոնով նախագահ և էությամբ կռացող Արայիկը ավարտեց Իլհամի հետ կատարած բազարների համաձայնությունը, իրենից մի 10 գլուխ բարձր ինտելեկտ և հայրենասիրություն ունեցող Ռուբեն Վարդանյանին ազատելով պետնախարարի պաշտոնից։ Սիրելի արցախցիներ, այս քայլով Ձեր ծանր վիճակում Ձեզ նոր հարված հասցվեց։ “Պեպո” կինոյում փեսացու Դարչոյի մասին լավ էր ասվում, որ կուպեցը մեր բանը չի։
Իսկապես, ստացվում է, որ հարուստ կուպեցների համար սրբություններ չկան և կան միայն անձնական շահեր։