Sputnik Արմենիա. ՌԴ խաղաղապահները շարունակում են բանակցությունները` Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի անխափան գործունեության համար։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ խաղաղապահները հրադադարի ռեժիմի երեք խախտում է արձանագրվել Մարտակերտի և Շուշի շրջաններում։ Տուժածներ չկան։
«Դեպքի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ խաղաղապահները շարունակում են բանակցությունները Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի անխափան գործունեության համար։
Կարդացեք նաև
Բացի այդ, ռուս խաղաղապահները Հայաստանից հումանիտար բեռով ևս մեկ ավտոշարասյուն են ուղեկցել Լեռնային Ղարաբաղ, իսկ Ստեփանակերտում խաղաղապահները բազմազավակ, հաշմանդամ երեխաներ ունեցող ընտանիքներին և Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին մթերային փաթեթներ են տրամադրել։