Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը պարտավոր է ապահովել մարդկանց ու բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղությունով. Հաագայի դատարանը որոշեց. «Փաստինֆո»

Փետրվար 22,2023 20:00

 «Փաստինֆո». Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու մասին Հայաստանի պահանջի վերաբերյալ որոշումը: Հաագայի դատարանը, ըստ էության, մասամբ բավարարեց պահանջը՝ պարտավորեցնելով Ադրբեջանին՝ ձեռնարկելու բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց ու բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղությունով:

Ինչ վերաբերում է Արցախի գազամատակարարումը և այլ կոմունալ ծառայությունների մատակարարումը խափանելուց կամ խոչընդոտելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու վերաբերյալ Հայաստանի պահանջին, ապա Հաագայի դատարանը գտնում է, որ Հայաստանը չի հիմնավորել, որ Ադրբեջանն է խաթարում Արցախի գազամատակարարումը:

Հիշեցնենք, որ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Հայաստանը պահանջել էր կիրառել հետևյալ ժամանակավոր միջոցները՝

  • Ադրբեջանը պետք է դադարեցնի ենթադրյալ «բողոքի ակցիաների» կազմակերպումը և աջակցությունը, որոնք արգելափակում են անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով:
  • Ադրբեջանը պետք է ապահովի բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով:
  • Ադրբեջանը պետք է անհապաղ ամբողջությամբ վերականգնի և ձեռնպահ մնա Լեռնային Ղարաբաղին բնական գազի և այլ կոմունալ ծառայությունների մատակարարումը խափանելուց կամ խոչընդոտելուց։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728