Լրահոս
Օրվա լրահոսը

Ամուլսարի շահագործումը բյուջեի եկամուտները կավելացնի 100 մլն դոլարով. Քերոբյան

Փետրվար 22,2023 19:50

Գնահատված է, որ Ամուլսարի «Լիդիան Արմենիաի» աշխատանքը Հայաստանի ՀՆԱ-ն ավելացնելու է մեկ տոկոսով, դա շատ բարձր ցուցանիշ է և մենք իրավունք չունենք հրաժարվելու այսպիսի հնարավորությունից: Նման հայտարարություն արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ՀՀ Կառավարության, Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության միջև եռակողմ փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո ։

«Այս հուշագրով կողմերը իրենց նպատակադրումներն են հայտնում ներգրավել 150 միլիոն ԱՄՆ դոլար այս պայմանագրով և պայմանագրից դուրս՝ ևս 100 միլիոն դոլար, որը ներդրվելու է Ամուլսար հանքավայրի վերագործարկման ուղղությամբ: Գումարը ծախսվելու է շինարարական աշխատանքները ավարտին հասցնելու  և անհրաժեշտ տեխնիկան ձեռք բերելու համար:

Կառավարությունը ստանալու է նոր ընկերության բաժնետոմսերի 12.5 տոկոսը և դրա դիմաց չի վճարելու որևէ բան՝ փոխարենն ապահովելու է գործարքի որոշակի ռիսկերից ապահովագրումը: Ազդակիր համայնքները, համաձայն այս պայմանավորվածության, ամեն տարի ստանալու են 7 միլիոն դոլարի աջակցություն ընկերության կողմից: ԵԶԲ-ն ներդնելու է 100 միլիոն դոլար՝ որպես վարկային միջոցներ, և ևս 50 միլիոն դոլար ապահովվելու է տեղական բանկի կողմից»,- նշեց  Քերոբյանը:

Նրա խոսքով,  սա իրենց համար կարևոր ծրագիր է, որը նույնիսկ ներառված է կառավարության միջոցառումների ծրագրում և իրենք շատ երկար ժամանակ են անցկացրել ընկերության մենեջմենտի հետ՝ ապահովելու ամենաբարձրակարգ ներդրողիների շրջանակը: Քերոբյանը վստահ է, որ այս ընկերությունը հարյուրավոր աշխատատեղեր կստեղծի ազդակիր համայնքներում և կապահովի էական տնտեսական աճ ողջ հանրապետության մասշտաբով:

«Գնահատված է, որ Ամուլսարի «Լիդիան Արմենիայի» աշխատանքը Հայաստանի ՀՆԱ-ն ավելացնելու է մեկ տոկոսով, դա շատ բարձր ցուցանիշ է և մենք իրավունք չունենք հրաժարվելու այսպիսի հնարավորությունից »,-ընդգծեց Քերոբյանը։

Ի պատասխան լրագրողների հարցի, թե արդյո՞ք Ամուլսարի շուրջ տարիներ շարունակ գոյություն ունեցող բնապահպանական խնդիրները կարգավորված են, Քերոբյանը մի քանի անգամ կրկնեց, որ ընկերությունը պետության կողմից ստացել է բոլոր թույլատվությունները և որ արդեն 8 ամիս է՝ որևէ խոչընդոտ չկա գործունեության համար:

Քերոբյանն ավելի վաղ հայտարարել էր, որ կառավարությունը 250 միլիոն դոլարի համաձայնագիր կստորագրի «Լիդիան Արմենիա» ընկերության հետ, որին պատկանում է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման լիցենզիան։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Blog_H says:

    հոյակապ որոշում մըն է… վերջապէ՛ս…
    արդարեւ,
    «Ամուլսարը անշուք քարի կտոր մըն է»
    https://haytougchamlian.blog/ամուլսարը-քարի-կտոր-մըն-է/

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728