Քաղաքաշինության կոմիտեում փետրվարի 20-ին ընդլայնված կազմով տեղի է ունեցել կոմիտեի նախագահին կից գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը: Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի օրակարգային հիմնահարցեր:
Խորհրդի անդամներից բացի նիստին մասնակցել են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորը, Հայաստանի ճարտարապետների պալատի, Հայաստանի շինարարների միության ղեկավար կազմը, Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահն ու համահիմնադիրները, ինչպես նաև քաղաքաշինական գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչներ, բնագավառի մասնագետներ:
Նիստին անդրադարձ է կատարվել երկրաշարժադիմացկուն շինարարության խնդիրներին, որոնց շուրջ, տարածաշրջանային իրադարձությունների դիտարկմամբ, ծավալվել է մասնագիտական քննարկում:
ՀՀ քաղաքաշինության կոմիտե