Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչական ղեկավարը կեղծ փաստաթուղթ է ներկայացրել բարձրագույն կրթության մասին

Փետրվար 22,2023 19:30

Ըստ datalex տեղեկատվական կայքի` Տավուշի մարզի Այրում քաղաքի վարչական ղեկավար Ա. Է.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հավակնելով Այրում քաղաքի վարչական ղեկավարի պաշտոնին և չունենալով տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջներին համապատասխան բարձրագույն կրթություն, իր կողմից օգտագործելու նպատակով քրեական վարույթով չպարզված անձից դիտավորությամբ ձեռք է բերել իր անվամբ իրավունք վերապահող՝ համակարգչային բազմացնող գունավոր տպիչ սարքի միջոցով պատրաստված, Երևանի պետական համալսարանի իրավագիտություն մասնագիտությամբ բակալավրի կրթական աստիճան ստանալու վերաբերյալ դիպլոմ և դիպլոմի հավելված, որից հետո 2022 թվականի փետրվարի 10-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի ղեկավարին ուղղված դիմում է ներկայացրել Նոյեմբերյանի համայնքապետարան, որին կից ի թիվս այլ փաստաթղթերի, տրամադրել է նաև իրավունք վերապահող ակնհայտ կեղծ փաստաթուղթ, ինչի հիման վրա 2022 թվականի փետրվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի ղեկավարի թիվ 16-Ա կարգադրությամբ նշանակվել է Նոյեմբերյան համայնքի Այրում քաղաքի վարչական ղեկավար:

Սույն գործով դատական հերթական նիստը նշանակված է 2023 թ.-ի փետրվարի 23-ին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728