Լրահոս
Օրվա լրահոսը

«Անձը մեքենայությունների մեջ է եղել, բայց թղթերը ներկայացրել է, ստացել վկայական ու օդանավն «առեւանգել»․ փոխնախարար

Փետրվար 22,2023 18:45

«Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին կառավարության հեղինակած նախագիծը վերաբերում է այն կազմակերպություններին, որոնք ցանկանում են ՀՀ-ում ստանալ օդանավ շահագործողի վկայական: Այդ կազմակերպությունների կառավարման վրա լիազորություն ունեցող անձանց վատ հեղինակություն ունենալու դեպքում օդանավ շահագործողի վկայականի տրամադրումը կարող է մերժվել: Նախագծով սահմանվում են մերժման հիմքերը: ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր նախագիծը դրական եզրակացություն ստացավ։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը հարցի զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանից հետաքրքրվեց․ «Նման դեպք կա՞, որ հիմա եք բերում այս կարգավորումը։ Իրական մտահոգություններ ունե՞ք, թե ուզում եք կանխարգելել»։

Արմեն Սիմոնյանը պատասխանեց․ «Դեպք եղել է, որի պարագայում մի ավիաընկերություն կառավարությանը ներկայացրել էր բոլոր պահանջվող փաստաթղթերը, եւ շահագործողի վկայական ստանալուց հետո այդ ավիաընկերության օդանավը Երեւան ժամանելուց հետո ժամանեց այլ երկիր՝ Իրան։ Դա մեծ խնդիրներ առաջացրեց։ Ի պատիվ Իրանի գործընկերների՝ որոշ ժամանակ անց հնարավոր եղավ օդանավը վերադարձնել ՀՀ։ Խոսքը ոչ թե կոնկրետ ավիաընկերության մասին է, այլ անձանց, որոնք հանդիսանում են բաժնետեր կամ սեփականատեր եւ որոնց հանդեպ կան օրենքով սահմանված վերապահումներ՝ դատվածություն, միջազգային հետախուզում։ Անձը մեքենայությունների մեջ է եղել, բայց թղթերը ներկայացրել է, ստացել վկայական, օդանավն «առեւանգել» ու այլ երկիր տարել»։

Լուիզա ՍՈՒՔՒԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728