Լրահոս
Օրվա լրահոսը

Հափշտակություններ WhatsApp, Viber, Telegram և այլ հավելվածների միջոցով

Փետրվար 22,2023 18:30

Օրեցօր զարգացող նորարարական տեխնոլոգիաները մի կողմից հեշտացնում են հեռահաղորդակցությունը, մի կողմից էլ նպաստում են դրանց օգտագործմամբ կատարվող հանցավոր տարաբնույթ մեխանիզմների հնարմանը։ Պատահական չէ, որ բջջային հեռախոսներում առկա հեռահաղորդակցության համակարգերը հանցամիտների ձեռքին դառնում են միջոց՝ խարդախությունից մինչև թմրամիջոցների իրացում։ Բազմիցս անդրադարձել ենք WhatsApp, Viber, Telegram և այլ հավելվածների միջոցով կատարվող հանցագործություններին՝ նպատակ ունենալով իրազեկմամբ կանխարգելել դրանց տարածումը։

Ապրանքը վաճառողի համաձայնելու դեպքում նույն հավելվածի միջոցով նրան ուղարկում են հատուկ հարմարեցված, նմանեցված, այսպես ասած՝ ֆիշինգային կայքեր, որոնք հնարավորություն են տալիս հանցավորին հափշտակել վաճառողի բանկային հաշվի գումարները։ Մասնավորապես, վաճառողը նրանց ուղարկած հղումով հավաքում է իր բանկային քարտի տվյալները՝ հանցավորին հնարավորություն ընձեռնելով հասանելիություն անկանխիկ դրամական միջոցներին։ Թիրախավորվում են հատկապես առուվաճառքի հայտարարությունների կայքերով ապրանք վաճառողները։ Վերջերս տարածում են ստացել «Հայփոստի» կայքի նմանությամբ ստեղծված կեղծ էջի միջոցով խարդախությունները։ Հանցավորը WhatsApp հավելվածի միջոցով վաճառողի հետ կապ հաստատելուց և նրան համոզելուց հետո խնդրում է ապրանքն իրեն ուղարկել փոստային ծառայության միջոցով։ Այնուհետև խոստանում է գնալ փոստային բաժանմունք, անձամբ պատվիրել առաքում և այնտեղ վճարել ապրանքի համար: Վաճառողին մնում է միայն անցնել իր ուղարկած «Հայփոստի» կայքի հղումով ու փողը ստանալու համար լրացնել բանկային քարտի տվյալները։ Տվյալները լրացնելուց հետո վաճառողը դառնում է հանցագործության զոհ։

ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում գործում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժին, որը մասնագիտացած է համացանցային հանցագործությունների բացահայտման գործում։

Առցանց տիրույթում հափշտակությունների զոհ չդառնալու համար իրավապահները հորդորում են գործարք չանել կասկածելի գնորդների հետ, լինել զգուշավոր, կեղծ կայքերում չմուտքագրել բանկային քարտի տվյալները։

Ամփոփելով՝ ընդգծենք, որ եթե արդեն տրամադրել եք ձեր բանկային քարտի տվյալները և կրել ֆինանսական կորուստներ, ապա անհրաժեշտ է անհապաղ դիմել մասնագիտացված ստորաբաժանմանը կամ զանգել 1-02, 011-56-27-18 հեռախոսահամարներով։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728