Լրահոս
Օրվա լրահոսը

«Սամվել Բաբայանի ներկայությունը միայն անձնակա՞ն է»․ Վարդանյանը փակագծեր չի բացում (տեսանյութ)

Փետրվար 22,2023 18:05

«Մութ է մնում հարցը, թե Սամվել Բաբայանն այսօր ինչ է անում եւ ինչ հավակնություններ ունի Արցախում։ Ի վերջո, նա ունեցել է բավականին մեծ դեր առաջին պատերազմի ժամանակ, բայց դրանից հետո իր գործունեությունն Արցախում այլ ուղղությամբ է գնացել»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր, անդրադառնալով հարցին, թե ի՞նչ եք կարծում՝ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանն ինչ որ հավակնություններ ունի՞, որ հայտարարում է, թե Արցախը պետք է ուղիղ բանակցություններով խնդիրները լուծի Ադրբեջանի հետ, ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Նա նշեց․ «Հիմա Արցախում սահմանադրական փոփոխություններ են սպասվում, որպեսզի ԱԺ-ն արտակարգ իրավիճակներում կարողանա նախագահ ընտրել։ Սամվել Բաբայանն Արցախի խորհրդարանում խմբակցություն ունի։ Արդյո՞ք Բաբայանի ներկայությունն Արայիկ Հարությունյանի հետ միասին այդ քվեարկությունն ապահովելու համար է։ Նրա ներկայությունը միայն անձնակա՞ն է, թե աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններից պայմանավորվածություններ կան։ Փակագծեր չեմ ուզում բացել»։

Դառնալով պնդմանը, որ ըստ Սամվել Բաբայանի՝ պետք է Արցախն առանձին երկխոսի Ադրբեջանի հետ, Աղվան Վարդանյանը նկատեց․ «Եթե չեմ սխալվում, նա ասել է՝ թող Ադրբեջանն առաջարկի Արցախից ում հետ է ուզում բանակցել։ Սա սխալ մոտեցում է։ Արցախն է որոշում, ոչ թե Ադրբեջանը։ ՀՀ իշխանությունն ասում է, որ ինքը չի խառնվում, թող Արցախն Ադրբեջանի հետ խոսի, եւ սա բերում է նույն խնդրին։ Խնդիրը ՀՀ իշխանությունն է, որը հասցրել է այս վիճակին։ Արցախի իրավիճակի պատճառը ՀՀ իշխանությունն է»։

Հիշեցնենք՝ Սամվել Բաբայանը հայտարարել է, որ չի հավակնում Արցախի նախագահի պաշտոնին։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728