Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաշինյանը և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը կարևորել են Լաչինի միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ միջազգային հանրության հետևողական քայլերը

Փետրվար 22,2023 17:50

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնին:

Վարչապետը նշել է, որ երկու երկրների միջև առկա են քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններ և պետք է քայլեր ձեռնարկվեն երկկողմ տնտեսական փոխգործակցությունը զարգացնելու ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ պարոն Ասելբորնի այցը կնպաստի հայ-լյուքսեմբուրգյան կապերի հետագա ընդլայնմանն ու ամրապնդմանը: Միաժամանակ, վարչապետը կարևորել է Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը, այդ թվում՝ մեր երկրում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումներն արդյունավետ կյանքի կոչելու առումով:

Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարն ընդգծել է իր երկրի շահագրգռվածությունը՝ խորացնելու Հայաստանի հետ բազմաոլորտ գործակցությունը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին: Կողմերը կարևորել են միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ միջազգային հանրության հետևողական քայլերը:

Մտքեր են փոխանակվել նաև միջազգային նշանակության այլ թեմաների շուրջ:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728