«Խնդիրն այն է, որ չգիտենք՝ ներսում ի՞նչ է կատարվում։ Ի վերջո, Ադրբեջանի պահանջն ակնհայտ է։ Որքան ինձ է հայտնի՝ Ռուբեն Վարդանյանն Արցախում հայտնվեց ոչ միայն իր անձնական, այլեւ Արցախի ղեկավարության ցանկությամբ։ Եթե իրենք հետագա անելիքները չեն կարողանում հաշվարկել, ապա դա խնդիր է»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր, անդրադառնալով փաստին, որ Ադրբեջանը պահանջում է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հեռացումը՝ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
Նա համաձայնեց դիտարկման հետ, որ այստեղ միայն Ռուբեն Վարդանյանի խնդիրը չէ․ «Միշտ ասել եմ, որ մեզ համար Արցախում պետք է բացարձակ համախմբում։ Իշխանությունները պետք է կարողանային լուծում գտնել։ Չեմ բացառում, որ Ռուբեն Վարդանյանին ավելի շուտ կազատեին աշխատանքից, եթե նրա գործունեությունը բնակչության որոշակի շրջանակում դրական արձագանք չունենար․․․Ադրբեջանը հետեւողական է, որ Արցախը դարձնի իր տարածք։ Ենթադրում եմ, որ Ռուբեն Վարդանյանը խանգարում է, այլապես ինչու պետք է այդպես լիներ»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ