Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում 61 փաստաբան պահանջում է դատական գործընթաց սկսել Էրդողանի դեմ՝ 11 հոդվածներով

Փետրվար 22,2023 17:39

Ermenihaber. Թուրքիայում մի խումբ իրավաբաններ հայտարարել են, որ ավերիչ երկրաշարժի զոհերի համար պատասխանատվություն են կրում կառավարության մի շարք անդամներ, նահանգապետները ու քաղաքապետները, կառուցապատողները և կապի օպերատորները։ Պաշտոնատար անձանց շարքում հիշատակված է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ինչպես նաև նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունի անունը:

61 հոգուց բաղկացած հայտնի փաստաբանների խումբը վերոնշյալ անձանց վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Անկարայի հանրապետական դատախազություն: Հաղորդման մեջ պահանջվում է դատական գործընթաց սկսել նրանց դեմ՝ առաջ քաշելով  մեղադրանքներ 11 տարբեր հոդվածներով:

Փաստաբանների կողմից պաշտոնյաներին վերագրվող հանցագործություններն են «հավանական դիտավորությամբ առաջացնել մեկից ավելի անձանց սպանություն և վիրավորում», «դիտավորյալ անփութություն», «վերահսկիչ պարտականությունների անտեսում», «ծառայողական պարտականությունների չարաշահում», «սպառնալիք», «վիրավորանք», «կապի արգելափակում», «աջակցության կամ ծանուցման պարտավորություն չկատարելը», «մրցույթի արդյունքների կեղծում», «կոռուպցիա»,  «հանցագործության ապացույցներ ոչնչացնելը, թաքցնելը կամ փոխելը»:

Հիշեցնենք, որ Թուրքիայում փետրվարի 6-ին և 20-ին տեղի ունեցած 2 ավերիչ երկրաշարժերի հետևանքով մահացածների թիվը վերջին տվյալներով հասել է 42 հազարի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728